ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ընթացքում խոսել է կորոնավիրուսի մասին։
Փաշինյանը նշել է, որ «առայժմ մեզ հաջողվում է խուսափել վարակի տարածումից»։
«Թու-թու-թու», – ասաց վարչապետն ու կոչ արեց հետևել Առողջապահության նախարարության ցուցումներին։
Նա խորհդուրդ տվեց բնակիչներին, որպեսզի որքան հնարավոր է հաճախ լվանան ձեռքերը, որովհետև վարակը կարող է ձեռքի միջոցով տարածվել։
Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։
