ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով վերընտրվելու կապակցությամբ։
«Հղում եմ ամենաջերմ և սրտագին շնորհավորանքները Էմանուել Մակրոնին՝ վերընտրվելու կապակցությամբ և մաղթում նրան ամենայն բարիք հաջորդ 5 տարիների ընթացքում՝ հանուն բարեկամ ֆրանսիացի ժողովրդի բարգավաճման ու Ֆրանսիայի փառքի»,- գրել է Փաշինյանն իր թվիթերում։

