fbpx
Աշխարհ

Մակրոնն ընտրությունների երկրորդ փուլում վստահորեն հաղթանակ է տարել

Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնն ընտրությունների երկրորդ փուլում վստահորեն հաղթել է իր մրցակից Մարին Լը Պենին և կշարունակի գլխավորել ԵՄ երկրորդ ամենամեծ երկիրը ևս հինգ տարի։

Երեկ Ֆրանսիայում ընթանում էր նախագահական ընտրությունների երկրորդ ու որոշիչ փուլը: Քվեաթերթիկների 100% հաշվարկից հետո հայտնի է դարձել, որ Մակրոնը հավաքել է ձայների 58,55%-ը, Լը Պենը՝ 41,45%-ը:

Այնուամենայնիվ, ընտրությունների ընդհանուր արդյունքը հիասթափեցնող է Մակրոնի կողմնակիցների համար, քանի որ առաջին փուլի քվեարկությունը ցույց էր տվել հասարակության պառակտումը և ծայրահեղ աջերի և ծայրահեղ ձախերի վերելքը, ինչը Մակրոնին սպառնում է Ազգային ժողովում մեծամասնության կորստով և հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության վերահսկողության ոչ լիարժեք հնարավորությամբ:

20 տարվա մեջ առաջին անգամ Ֆրանսիայի նախագահը իշխանության ղեկին կմնա երկրորդ ժամկետով, այլ ոչ թե թոշակի կանցնի իր առաջին ժամկետից հետո մի երկրում, որտեղ բարձր ղեկավարության հանդեպ հակակրանքը երկար ժամանակ ազգային հատկանիշ է, գրում է BBC-ն՝ նշելով, որ նրան մասամբ օգնել է այն, որ հակառակորդը Լը Պենի օդիոզ կերպարն էր, և շատ ֆրանսիացիներ երկրորդ փուլում ընտրեցին «չարյաց փոքրագույնը»։

Աղբյուրը՝ armtimes.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ