շնորհավորել է
Իլոն Մասկը շնորհավորել է Ճապոնիային ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆ դուրս գալու կապակցությամբ
Իլոն Մասկը շնորհավորել է Ճապոնիայի հավաքականին ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆ դուրս գալու կապակցությամբ։ Իսպանիայի նկատմամբ տարած հաղթանակի (2:1) շնորհիվ ճապոնացիները E խմբում գրավեցին առաջին տեղը եւ դուրս եկան մրցաշարի 1/8 եզրափակիչ։ «Շնորհավորում եմ, Ճապոնիա»,- սոցցանցի իր էջում գրել է ձեռներեցն ու Twitter-ի սեփականատերը։
Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի կողքին․ Բայդեն
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում ասված է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Մենք կշարունակենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։ Սեպտեմբերի 21-ին մենք միանում ենք հայ ժողովրդին՝ նշելու ձեր նվիրումը…
Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը: ՌԴ նախագահի ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովային, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առիթով: Պետությունը, պետականությունը պիտի մեր ամենօրյա աշխատանքի առարկան դառնա. Նիկոլ Փաշինյան Բնակարան և ավտոմեքենա ձեռք բերել հնարավոր չի լինելու կանխիկով․ Նիկոլ…
Շնորհավորում եմ կախարդական Ռոմային. Անչելոտի
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին շնորհավորել է «Ռոմային» Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկությունում հաղթելու կապակցությամբ։ «Շնորհավորում եմ կախարդական «Ռոմային», – գրել է իտալացին սոցցանցերի իր էջերում:
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով վերընտրվելու կապակցությամբ։ «Հղում եմ ամենաջերմ և սրտագին շնորհավորանքները Էմանուել Մակրոնին՝ վերընտրվելու կապակցությամբ և մաղթում նրան ամենայն բարիք հաջորդ 5 տարիների ընթացքում՝ հանուն բարեկամ ֆրանսիացի ժողովրդի բարգավաճման ու Ֆրանսիայի փառքի»,- գրել է Փաշինյանն իր թվիթերում։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է սիրահարներին Սուրբ Սարգսի տոնի առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է երիտասարդների և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ: «Այսօր Հայաստանում նշում են սիրահարների տոնը, իսկ ԱՄՆ դեսպանության աշխատակիցներն այդ կապակցությամբ փորձում են մեկ-երկու բառով բնութագրել սերը՝ մարդկանց տրված անգին ու առեղծվածային պարգևը»:
Հրաչյա Սարգսյանը շնորհավորել է լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը հայտնել է, որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորել է լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանին «Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանին ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորելու նպատակով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է նրա անունը կրող մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց: Քաղաքապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հայկական ու համաշխարհային մարմնամարզության…







