Հունիսի 1-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՊՊԾ աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ․
«Այսօր Պետական պահպանության ծառայության եւ նրա ստորաբաժանումների ղեկավարությունը կոմպետենտ է, իրավասու է կատարել իր առջեւ դրված խնդիրները: Մենք միասին պետք է ապահովենք Պետական պահպանության ծառայության ինստիտուցիոնալ զարգացումը: Այն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ մեր երկրի անվտանգության ապահովման կարևոր հենասյուներից մեկը»,- գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և տեսանյութ է հրապարակել։