ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել, որը ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի´ հայրենակիցներ, վաղը Վիեննայում` Ավստրիայում, ՀՀ դեսպանատան «Հայաստան» կենտրոնում, տեղի կունենա իմ հանդիպումը ավստրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սիրով հրավիրում եմ բոլորիդ»։
Հիշեցնենք` մարտի 29-ին Վիեննայում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: