ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։
Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն»։
