Հայաստան

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն

Պաշտոնական այցով մայիսի 26-ին Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետը:  Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Անն Իդալգոյին դիմավորել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Ողջույնի խոսքում Երևանի առաջին փոխքաղաքապետը հույս է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանում առաջիկա հանդիպումների ընթացքում քննարկվելու են ոչ միայն ծրագրերը, որոնք արդեն իսկ իրականացվել են երկու մայրաքաղաքի միջև: Նա վստահեցրել է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում կհաջողվի համաձայնության գալ գործակցության նոր ոլորտների շուրջ:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հավաստիացրել է, որ քաղաքին, որը Փարիզին տվել է, օրինակ, «Թումո»-ի գաղափարը, Ֆրանսիայի մայրաքաղաքը պատրաստ է աջակցել ու զորակցել ամեն ինչում՝ հնարավորությունների սահմանում։

Այցի շրջանակում նախանշված է Փարիզի քաղաքապետի հանդիպումը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Ֆրանսիայի մայրաքաղաքների հետագա գործակցությանն ու ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցեր:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ