fbpx
Աշխարհ

«Պաշտոնական բողոք պետք է ներկայացնեմ». Փայլանը՝ կրոնափոխ եղած երեխայի խնդրի մասին

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը պատրաստվում է թուրք հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ պաշտոնական բողոք ներկայացնել: Այս մասին Փայլանը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով օրեր առաջ թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում հայկական արմատներով քրիստոնյա, 13-ամյա Արթուրի կրոնափոխության հարցին:

«Հանդիպել եմ Նիհաթ Հաթիպօղլուի կողմից շահագործված Արթուրի մոր հետ։ Նա հայտնեց, որ տվյալ հաղորդման մեջ իր զավակի ներկայությունն առանց իր թույլտվության է եղել։ Վաղը պաշտոնական բողոք պետք է ներկայացնեմ Ռադիոյի ու հեռաատատեսության բարձրագույն խորհրդին և դատախազությանը՝ երեխաների շահագործում իրականացրած այս հաղորդման դեմ»,- նշել է պատգամավորը։

Հաղորդման ժամանակ, մինչև երեխայի կրոնափոխ լինելը, Նիհաթ Հաթիփօղլուն հայտարարել էր, որ ստացել են Արթուրի մոր համաձայնությունը, սակայն մայրը՝ Ալինա Ենգիբարյանը, հայտնել էր, որ որդին իսլամ է ընդունել առանց իր իմացության և համաձայնության:

Նշենք, որ Հաթիպօղլուի շոուի «զոհ» դարձած Արթուրն ու նրա մայրը ՝ Ալինա Ենգիբարյանը, խոսել էին SHANTNEWS-ի հետ և պատմել այն մասին, թե ինչ հանգամանքներում Արթուրը հայտնվել թուրք կրոնամոլ գործչի տաղավարում։

Նրանք նաև կտրականապես հերքել էին այն փաստը, ըստ որի՝ Արթուրը ուղիղ եթերում իսլամ է ընդունել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ