fbpx
Սպորտ

Պաշտոնական. Էլ Կլասիկոն հետաձգվել է. Marca

Մրցակցային Կոմիտեն պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել։ Էլ Կլասիկոն հետաձգվել է և չի անցկացվի նախապես պայմանավորվածության համաձայն ՝ Հոկտեմբերի 26-ին «Կամպ Նոու» մարզադաշտում։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Մադրիդի «Ռեալ»-ն ու «Բարսելոնան» այժմ ստիպված կլինեն սահմանել հանդիպման նոր ամսաթիվ և իրենց որոշման մասին տեղեկացնել Կոմիտեին, մինչև երկուշաբթի օրը ՝ հոկտեմբերի 21-ը, ժամը 10: 00-ը:

Չհամաձայնեցված ամսաթվի դեպքում, Կոմիտեն կներկայացնի իր որոշած ամսաթիվը:

Ավելի վաղ մերժվել էր Լա Լիգայի ՝ Էլ Կլասիկոն «Սանտյագու Բեռնաբեու» մարզադաշտում անցկացնելու առաջարկը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ