«Արսենալի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ լոնդոնցիները պայմանագիր են կնքել «Լիլի» հարձակվող Նիկոլաս Պեպեի հետ:
✍️ The moment you were all waiting for! 😍
🇨🇮 #PepeIsHere ⚡️ pic.twitter.com/yTtSQdcuOZ
— Arsenal (@Arsenal) August 1, 2019
Պեպեն «զինագործների» կազմում հանդես կգա 19 համարի խաղաշապիկով:
https://twitter.com/Arsenal/status/1156950479127101441
«Բարձրակարգ վինգերի հետ պայմանագիր կնքելը մեր հիմնական աշխատանքներից էր այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ուրախ եմ Պեպեին թիմում տեսնելու համար: Նա գոլեր կբերի մեր թիմի համար և ուժ կհաղորդի մեզ»,- ասել է Ունայի Էմերի:
Նշենք, որ Պեպեն դարձել է ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը: Ավելի վաղ նշվում էր, որ տրանսֆերը կարժենա 80 մլն եվրո:

