fbpx
ՏՏ

Xiaomi ընկերությունը ամենահզոր խաղային սմարթֆոնն է թողարկել

Չինական Xiaomi ընկերությունը թողարկել է նոր Black Shark 2 Pro խաղային սմարթֆոնը: Այն այս պահի դրությամբ աշխարհում ամենահզորն է: Այս մասին հաղորդում է GizChina հարթակը:

Սմարթֆոնի վաճառքը կսկսվի օգոստոսի երկուսին: Արժեքը 435 դոլար է՝ 128 գբ  չիպի հետ միասին, իսկ 256 գբ հիշողության չիպով այն արժե 508 դոլար: Այն արդեն պատվիրել է մոտ 200 000 հոգի:

Նոր սարքն օժտված է նորագույն Qualcomm Snapdragon 855 Plus ութմիջուկանի պրոցեսորով: Օպերատիվ հիշողությունը 12 Գբ է, ներկառուցված հիշողության տարողունակությունը 128 և 256 Գբ-ի է հասնում՝ կախված կազմաձևից:

Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը ներկայացված է 48+12 մեգապիքսել հզորությամբ երկու մոդուլներով, դիմային տեսախցիկի հզորությունը 20 մեգապիքսել է: Նորույթի առանձնահատկությունը հեղուկային հովացման արդիականացված համակարգն է: Սարքն աշխատում է Android 9.0 Pie օպերացիոն համակարգով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ