Հասարակություն
19:00 02/06/2020

Պաշտոնապես հաստատվել է Նուր-Սուլթան-Երևան չվերթը․ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել։ Դրանում ասված է․

«Տեղեկացնում ենք, որ պաշտոնապես հաստատվել է Նուր-Սուլթան-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5048 չարտերային չվերթը (կոմերցիոն հիմունքներով), որը կայանալու է հունիսի 4-ի լույս հունիսի 5-ի գիշերը ժամը 03:00-ին։

Մնացած անհրաժեշտ մանրամասների (տոմսի գին, այն գնելու հնարավորություն և այլն) մասին տեղեկատվությունն ստանալուն պես ՀՀ դեսպանությունը լրացուցիչ կհայտնի։

ՀՀ մուտք գործելու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Պարետատան պաշտոնական կայքից։

Հիշեցնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև ս.թ. հունիսի 13-ը:

Այս ընթացքում արտերկրից Հայաստան ժամանող անձանց համար գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջը, որի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն:

ՀՀ դեսպանության կողմից քաղաքացիներին կտրամադրվի Ծանուցագիր, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել ՀՀ սահմանը հատելիս։

Հայաստան մեկնել պատրաստվող անձանց խնդրում ենք նախապես հայտնել Ղազախստանում ՀՀ դեսպանություն մեկնելու իրենց ցանկության մասին՝ իրենց կողմից նախանշված ինքնամեկուսացման վայրեր տեղափոխումն օպերատիվ կերպով կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ, ինքնամեկուսացման հասցե, հանձնվող ուղեբեռի քանակ, կտոր) կարելի է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին (armkazakhstanembassy@mfa.am) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ։

Սույն հայտարարության հրապարակումը հետապնդում է միայն 1 նպատակ՝ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն ընձեռել հնարավորինս նախապատրաստվել կայանալիք չվերթին»։

📢 ‼️ Հայտարարություն ‼️Հարգելի՛ հայրենակիցներ,Ի լրումն նախորդ հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ պաշտոնապես…

Geplaatst door ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia op Dinsdag 2 juni 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ