Չարլզ III-ը պաշտոնապես Մեծ Բրիտանիայի թագավոր կհռչակվի շաբաթ օրվա՝ սեպտեմբերի 10-ի առավոտյան: Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, որը սեպտեմբերի 9-ին տարածել Է Բուկինգհեմյան պալատը, Գահաժառանգության խորհրդի նիստը, որն էլ Եղիսաբեթ Երկրորդի որդուն կհայտարարի նոր տիրակալ, կսկսվի 10:00-ին Լոնդոնում:
«Նորին Մեծությունը Գահաժառանգության խորհրդի նիստում թագավոր կհռչակվի վաղը 10:00-ին՝ Սենտ Ջայմսի պալատում»,- ասված Է փաստաթղթում: