fbpx
Գիտություն

SpaceX-ը բանակցություններ է վարում Apple-ի հետ՝ iPhone 14-ը Starlink-ին միացնելու մասին

SpaceX-ը բազմախոստում բանակցություններ է վարում Apple Inc-ի հետ Starlink արբանյակային սերվիսների օգտագործման մասին՝ iPhone 14-ի հաղորդագրությունների արագ փոխանակման գործառույթի համար։ Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Իլոն Մասկն այն բանից մեկ օր հետո, երբ Apple-ը ընտրել է Globalstar-ին այդ խնդրի իրականացման համար։

Globalstar-ը ստեղծում է արբանյակներ, որոնք անհրաժեշտ են նոր գործառույթի համար, որը թույլ կտա iPhone-ի օգտատերերին ԱՄՆ-ում և Կանադայում արագ հաղորդագրություններ ուղարկել հեռու վայրերից, ասել է արբանյակային կապի ընկերությունն այն բանից հետո, երբ Apple-ը թողարկել է հեռախոսների իր վերջին շարքը։

«Մենք մի քանի բազմախոստում բանակցություններ ենք վարել Apple-ի հետ Starlink-ի միացման մասին»,- գրել է Մասկը Թվիթերում։ «Իհարկե, կապը կաշխատի բոլորից լավ, եթե հեռախոսի ծրագրային և սարքային ապահովումն ադապտացվի տիեզերական ազդանշանի հետ, այլ ոչ թե պարզապես օգտագործի Starlink-ի վերերկրյա սարքերը»,- ավելացրել է նա։

Արբանյակային հաղորդագրությունների գործառույթը հասանելի կլինի iPhone 14-ի ծրագրային ապահովումից հետո։

Apple կվճարի ծախսերի 95 տոկոսը Globalstar նոր արբանյակների համար։ Այն նաև 450 մլն դոլար է հատկացրել արբանյակային ենթակառուցվածքի համար։

Starlink-ը և Globalstar-ը արտադրում են արբանյակներ ցածր երկրամերձ ուղեծրի (LEO) համար, որոնք աշխատում են Երկրին 36 անգամ ավելի մոտ, քան սովորականները, ինչն օգնում է նրանց ավելի արագ փոխանցել հաղորդագրությունները հեռավոր շրջաններում։

Վերջերս անլար կապի T-Mobile US Inc օպերատորը հայտարարել է, որ կօգտագործի Starlink արբանյակները բջջային օգտատերերին ցանցին հասանելիություն տալու համար Միացյալ Նահանգների որոշ մասերում, ինչը թույլ կտա նրանց միացնել բջջային հեռախոսները հենց արբանյակին՝ ուղեծրում։ Նոր ծառայությունն աշխատանքը կսկսի բետա-փուլում տեքստային հաղորդագրություններից 2023թ. վերջից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ