fbpx
Աշխարհ

Պաշտոնապես սկսվեց Վրաստանի ազատագրման օպերացիան․ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է հանդիպումները արտերկրի իր հայրենակիցների հետ: Հերթական հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենում:

Քննարկումները տևել են 5 ժամ: Քննարկվել են տարբեր թեմաներ, ներառյալ կրթությունը, տնտեսությունը, առողջապահությունը և երկրի ռազմավարական խնդիրները: Սաակաշվիլին խոսել է օլիգարխիկ ռեժիմի մասին, Վրաստանում առկա խնդիրների, կոռուպցիայի ու Ռուսաստանից եկող սպառնալիքների մասին:

Վրաստանի նախկին նախագահը հայտարարել է, որ պետք է ստեղծել կադրերի բանկ, քանի որ Վրաստանի քաղաքացիները յուրահատուկ փորձ ունեն, որը կարող է օգտակար լինել երկրին:

«Պետք է ստեղծել կադրերի բանկ, ներառյալ ինտերնետ ռեսուրսները` Վրաստանի համար առաջատար կադրեր գտնելու համար: Մեր կողմից է ժողովուրդը, մեր պատմությունը, վրացական ոստիկանությունը: Զինված ուժերը մեր կողքին են: Այսօր պաշտոնապես սկսվեց Վրաստանի ազատագրման օպերացիան, և մենք այն կհասցնենք մինչև վերջնական ազատագրում»,- ասել է Սաակաշվիլին:

Սաակաշվիլին իրեն անվանել է «որդեկորույս հայր»` խոստանալով վրեժխնդիր լինել «երեխաների մահվան» համար:

«Ես ունեմ երկու որդի և շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում երեխա սիրել, բայց իմ երեխաները նաև Քութայիսի խորհրդարանն է, որը ավերվել է, ինչպես նաև Բաթումի Ամերիկյան տեխնոլոգիական համալսարանը, որը ես եմ ստեղծել, ինչպես նաև Վրաստանի առողջապահական համակարգը, իմ ձևավորած զինված ուժերը, նաև վրացական ռազմական արտադրանքը»,- ասել է նա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ