fbpx
Աշխարհ

Պոմպեոն և Լավրովը մամուլի ասուլիսով են հանդես եկել

ԱՄՆ-ը հույս ունի պայմանավորվել Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման հետ կապված մի շարք հարցերով, ներառյալ Մարտավարական գրոհային սպառազինությունների կրճատման պայմանագրի երկարացման հարցը: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Պոմպեոն նաև նշել է, որ իր ռուս գործընկերը երկկողմ բանակցություններում բարձրացրել է ԱՄՆ-ի կողմից ՄԳՍ պայմանագրի չկատարման հարցը։ Պետքարտուղարի խոսքերով, Միացյալ Նահանգները կշարունակեն ջանքեր գործադրել, որպեսզի պայմանագրի կատարումը հաստատվի ստուգման գոյություն ունեցող մեխանիզմներով։

Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են ամեն ինչ անել, որպեսզի Պեկինը միանա սպառազինությունների վերահսկման երկխոսությանը, որ վարում են Մոսկվան և Վաշինգտոնը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր հերթին հույս է հայտնել, որ Մերձավոր Արեւելք ԱՄՆ 120 000 զինվորականներ ուղարկելու մասին լուրերն անհիմն են։

«Ես հուսով եմ, որ խելամտությունը կհաղթանակի եւ տարածաշրջան ԱՄՆ 120 հազարանոց բանակ իբր ուղարկելու պլանների մասին լուրերը․․․ հիմք չունեն։ Որովհետեւ տարածաշրջանը առանց այն էլ գերլարված է տարատեսակ կոնֆլիկտային իրավիճակներով»,- ասել է Լավրովը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հիշեցնենք, որ New York Times թերթը, հղում կատարելով ազգային անվտանգության համար պատասխանատու ամերիկյան մի քանի պաշտոնյաների, հայտնել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը ներկայացրել է նոր ռազմական ծրագիր, որը նախատեսում է 120 000 զինծառայող ուղարկել Մերձավոր Արեւելք, եթե Իրանը արագացնի միջուկային զենքի մշակումը կամ գրոհի ենթարկի ամերիկյան զինվորականներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ