Պաշտպանն հյուրընկալել է սլավոնական համալսարանի ապագա իրավաբաններին ու միջազգայնագետներին

Հրապարակող՝

961986

Ամենադիտվածներ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հետաքրքիր ու բովանդակալից քննարկում է ունեցել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողների հետ։

Նրանք ծանոթացել են Պաշտպանի լիազորություններին, աշխատանքի հիմնական սկզբունքներին և ուղղություններին, խոսել միջազգային համագործակցությունից:

Արման Թաթոյանը ուսանողներին է ներկայացրել վերջին ժամանակներս ձևավորված նոր պրակտիկան. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ հանդես գալը, ԵԽ Նախարարների կոմիտե ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով հատուկ դիրքորոշումների ներկայացնելը և այլն:

Քննարկվել են հարցեր կապված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ, ինչպես նաև հավաքների, խոսքի ազատության, սոցիալական ցանցերում ատելության խոսքի:

Ապագա իրավաբաններն ու միջազգայնագետները մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր են ուղղել Պաշտպանին, լսել Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները մի շարք խնդիրների վերաբերյալ։

Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի պաշտոնական կայքից։

Ամենաթարմ