fbpx
Իրավական

«Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկումը խորհրդարանում

Մայիսի 30-ին ԱԺ լիագումար նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանն ներկայացրեց «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Նա նշեց, որ առաջարկվում է անվճար իրավաբանական օգնություն տրամադրվող սուբյեկտների կազմում ավելացնել փաստաբանների դպրոցի ունկնդիրներին, իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունների իրավաբաններին, առաջարկվում է փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու համար հնարավորություն տրվի օտարերկրյա պետության իրավաբանական դիպլոմ ունեցող անձին:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց. «Հարցը կասեցված արտոնագրերին է վերաբերում, պալատն ասում է՝ կասեցրել եք, գոնե վճարեք մեզ, գոնե 50 տոկոսի չափով, հիմա իմ արտոնագիրը կասեցված է, անդամավճար չեմ վճարում, բայց որ վճարեցի, խառնվելու եմ պալատի գործերին: Ի՞նչ իրավունքներ եք տալիս, կարո՞ղ ենք տնօրենի ընտրություններին մասնակցել, կարո՞ղ ենք գալ դասընթացներին: Փող եք ուզո՞ւմ, իրավունքներ տվեք»:

Նրա հարցին ի պատասխան Արտակ Ասատրյանը նշեց, որ խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ 5 տարի հետո փաստաբանը դիմում է պալատին:

«Ասում ենք, եթե ցանկանում եք վերականգնել արտոնագիրը, ապա 5 տարի հետո ոչ թե լրիվ անդամավճար եք վճարում, այլ 50 տոկոսի չափով, տարբերությունը գործող փաստաբանի համեմատ 50 տոկոսն է: Կասեցված արտոնագիր ունեցող փաստաբանն իրավունք ունի մասնակցելու անվճար վերապատրաստման դասընթացներին, իսկ ինչ վերաբերում է կիսով չափ վճար մուծելուն, բազմաթիվ փաստաբանների հետ քննարկվել է, որևէ խնդիր չեն դիտարկում, և հետագայում վերականգնելու համար ստիպված չեն լինի նորից սովորել, բարդ պրոցեսների միջով անցնել»,- ընդգծեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ