Որոշ դելֆիններ կարողանում են հասկանալ մինչև 60 բառ․ փաստեր

Ամենադիտվածներ

90.thumb

Դելֆինները, որպես կանոն, չեն ապրում միայնության մեջ: Նրանք ունեն բարդ սոցիալական կառուցվածք, էմոցիաների լայն դիապազոն և հումորի զգացում:

Գոյություն ունեն ծովային` 32 և գետի 4 տեսակի դելֆիններ:

Հին Հունաստանում դելֆինների սպանությունը համարվում էր սրբապղծություն և դատապարտվում էր մահվան: Հույները անվանում էին դելֆիններին «Սուրբ ձկներ»:

Հայտնի փիլիսոփաներ Հերոդոտը, Էլիանը, Արիստոտելը և այլոք նկարագրել են դելֆիններին որպես ընկերասեր, կարեկից և բարոյական:

Դելֆիններն օգտագործում են ատամները միայն սնունդ հափշտակելու, սակայն ոչ՝ ուտելիքը ծամելու նպատակով: Նրանք ծամելու համար չունեն ծնոտային մկաններ:

Որոշ դելֆիններ կարողանում են հասկանալ մինչև 60 բառ, որոնցով հնարավոր է կազմել 2000 նախադասություն:

Էգ դելֆինը կարող է օգնություն ցույց տալ մեկ այլ դելֆինի ծննդաբերության ժամանակ: Այդ ընթացքում դելֆինները, իրար մոտ գտնվելով, պաշտպանում են ծննդաբերող դելֆինին:

120 կգ կշռող դելֆինն ուտում է մոտ 33 կգ ձուկ 1 օրում, ինչը հավասար է մարդու սննդին՝ 15-22 կգ սթեյք 1 օրում: Սակայն ի տարբերություն մարդկանց՝ դելֆինները չեն ճարպակալում:

Դելֆինները կարող են օգտագործել Երկրի մագնիսական դաշտը, որպեսզի հարթեն իրենց ճանապարհը, այդ իսկ պատճառով գիտնականները ենթադրում են, որ որոշ ափեր, որտեղ կան դելֆիններ, ունեն անկանոն մագնիսական դաշտ:

Լինում են դեպքեր, երբ դելֆինները սպանում են շնաձկներին:

Հետազոտողները ենթադրում են, որ դելֆինները կարող են օգտագործել իրենց երաժշտական տվյալները ոչ միայն էխոլոկացիայի համար, այլ նաև որպեսզի խլացնեն կամ կաթվածահար անեն զոհին որսի ժամանակ:

Այն դեպքում, երբ վայրի կենդանիների մեծ մասը խուսափում են մարդկանց հետ շփում ունենալուց, վայրի դելֆինները, ինչպես հայտնի է, պաշտում են մարդկանց հետ շփումն ու խաղը, մասնավորապես՝ երեխաների հետ:

Դելֆինների լողալու արագությունը կազմում է 5-12 կմ/ժ: Արագությունը կախված է դելֆինի տեսակից: Կան դելֆիններ, որոնց արագությունը կարող է հասնել մինչև 32 կմ/ժ:

Դելֆինները մեզ նման են ֆիզիոլոգիապես: Ունեն քառախորշ սիրտ, ուղեղը գրեթե նույնն է:

Բաց վերք ունենալու և կեղտոտ ջրում լողալու դեպքում նրանք վարակ ձեռք չեն բերի: Իրականում նրանց ոչ մի վարակ չի դիպչում:

Դելֆինների և մեր իմունային համակարգը նման են միմյանց, բայց կարողանում են իրենց հեռու պահել այդ վարակներից: Լուրջ վնասվածքների դեպքում էլ ցավին դիմանում են. համարվում է, որ նրանց օրգանիզմում արտադրվում է հատուկ ցավազրկող:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();