Դեկտեմբերի 25-ին Ոստիկանություն ահազանգ է ստացվել հիվանդանոցից, որ 14 և 15 տարեկան պատատիներ են տեղափոխվել այնտեղ՝ կտրած-ծակած վերքերով։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ պատանիները դանակահարվել են վիճաբանության ժամանակ։
Նշվում է, որ ոստիկաններն ավելի ուշ պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում՝ Սիսիանի մարզադաշտի հարակից տարածքում։ Նրանց վիճաբանության ժամանակ դանակահարել է 14-ամյա մեկ այլ պատանի։
Ըստ աղբյուրի՝ բացատրական աշխատանքների արդյունքում դանակահարողը ներկայացել է ոստիկանություն, տվեց խոստովանական բացատրություն և ասել, որ դանակը նետել է գետը։շ
Կատարվում է քննություն։