Կառավարություն

Կառավարությունը փաթեթ է պատրաստում, որ կարողանա ըստ արժանվույն ընդունել լիբանանահայերին

Այսօր` օգոստոսի-ին, մամուլի ասուլիսի ժամանակ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը պատրաստում է մի փաթեթ, որ կարողանա ըստ արժանվույն ընդունել Լիբանանից Հայաստան եկողներին:


«Մենք պետք է կարողանանք ըստ արժանվույն ընդունել այն մարդկանց, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, ապրել այստեղ, դառնալ հասարակության լիիրավ անդամներ, քաղաքացիներ, հարկ վճարողներ, զինվորներ, և փորձենք միասին կերտել մեր երազած Հայրենիքը»,- ասաց Զարեհ Սինանյանը:

Սինանյանը հավելեց, որ մենք որպես պետություն պատասխանատվություն ենք կրում մեր քաղաքացիների համար:

«Դեսպանության տվյալներով, Լիբանանում 25 հազար ՀՀ քաղաքացի է բնակվում, մենք պատասխանատվություն ունենք մեր հայրենակիցների համար»,-հավելեց Զարեհ Սինանյանը:


Սինանյանը նաև տեղեկացրեց, որ հուլիսի 14-ի, 21-ի, 28-ի, օգոստոսի 4-ի և 11-ի «Middle East Airlien» ընկերության 5 չվերթով Հայաստան է եկել 370 մարդ. «Նրանց մեր աշխատակիցները դիմավորում են օդանավակայանում և մենք հետևում ենք՝ ինչու են եկել, ով են։ Նրանք մարդիկ են, որոնք Հայաստան են գալիս ապրելու համար»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ