Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը-Azat TV
Խորհրդարան

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը

Ուղիղ 22 տարի առաջ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, տեղի ունեցավ ՀՀ պատմության մեծագույն ոճրագործությունների մեկը․ ԱԺ-ում սպանվեցին 8 պետական գործիչներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահը։

Այսօր, ԱԺ հերթական նիստի մեկնարկին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց ողբերգական իրադարձության մասին։

Նա առաջարկեց պատգամավորներին մեր րոպե լռությամբ հոտնկայս հարգել ոճրագործության զոհերի հիշատակ։ Առաջարկն ընդունվեց պատգամավորների կողմից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ