fbpx
Աշխարհ

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կառաջարկվեն. ԵՀ

Եվրահանձնաժողովը (ԵՀ) սեպտեմբերի 28-ին կանցկացնի ճեպազրույց Եվրամիության երկրների ներկայացուցիչների համար, որտեղ կհայտնի առաջարկություններ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ, ինչպես նաև կառաջարկի սահմանել ռուսական նավթի գների առավելակետ: Այդ մասին սեպտեմբերի 28-ին հայտնել Է Politico թերթը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց և դիվանագետների:

Հրատարակության տվյալնեով՝ ճեպազրույցը կսկսվի 14:30-ին :

Եվրամիությունը կարող Է դիմել Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցների մեղմացման՝ փաստորեն վերացնելով ռուսական պարարտանյութերի, ցեմենտի և այլ արտադրանքի փոխադրումների արգելքը, հայտնում Է թերթը:

Հրատարակության տվյալներով՝ Եվրամիությունն այս զիջումներին դիմում Է, որպեսզի Հունաստանը, Կիպրոսը եւ Մալթան հավանություն տան լցանավերով ռուսական նավթի փոխադրման սահմանափակումների սահմանմանը: Այդ մեղմացումները կոչված են հանդես գալու փոխհատուցումների դերով այն երկրների համար, որոնք ապավինում են փոխադրումների ոլորտի շահույթին, նշում Է Politico-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ