fbpx
Աշխարհ

Նորվեգիան ՌԴ-ի իշխանությունների դեմ պատժամիջոցների հերթական փաթեթն է սահմանել

Նորվեգիան ԵՄ-ի երկրներից անմիջապես հետո պատժամիջոցների հերթական փաթեթը կսահմանի Ռուսաստանի իշխանությունների դեմ։ Թագավորության կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ այն կներառի ծովով փոխադրվող նավթի ներմուծման արգելք և այլ միջոցներ

«Մենք աջակցում ենք ԵՄ-ին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում, որպեսզի պահպանվի ճնշումը երկրի կառավարության եւ ընտրախավի վրա: Մենք արգելում ենք նավթի ներմուծումը, որը Ռուսաստանից ծովով փոխադրվում Է Նորվեգիա»,- հաղորդագրության մեջ բերվում են արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆելդտի խոսքերը:

Նոր պատժամիջոցների ներքո է հայտնվել 65 մարդ և18 ընկերություն: Այսպիսով՝ ցուցակում ընդհանուր առմամբ հայտնվել է 1158 մարդ և գրեթե 100 ձեռնարկություն ու կազմակերպություն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ