Հուլիսի 5-ի երեկոյան Եվրո-2024-ի քառորդ եզրափակչում Իսպանիան 119-րդ րոպեին Միկել Մերինոյի՝ ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթել էր Գերմանիային՝ հանդիպումն ավարտելով 2:1 հաշվով:
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է իր թիմի՝ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասին։
«Սա ճիշտ պահն է գնահատելու և վայելելու այն ամենը, ինչին հասել ենք։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք բարելավել մեր մարզավիճակը առաջիկա օրերին: Վստահ եմ, որ իմ բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են կիսաեզրափակիչին: Նրանք խաղում են շատ բարձր մակարդակով։ Ես հպարտ եմ նրանց մարզելու համար: Նրանք սովոր են հանդես գալ ամենաբարձր մակարդակով և այժմ հնարավորություն ունեն հաղթելու մրցաշարում։ Այս թիմը միշտ պայքարելու է։
Սա պատմական երեկո է։ Ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ այս երկիրը։ Տեսնենք, թե որքան հեռու կարող ենք գնալ, բայց մենք բացարձակապես վստահ ենք, որ նման կազմով կարող ենք շատ հեռու գնալ:
Անկեղծ ասած, գոլից հետո առաջին երկու վայրկյանում ես նույնիսկ չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Ես ոչինչ չլսեցի, կատարյալ լռություն էր: Եվ երբ տեսա, որ բոլորը վազում են դեպի ինձ, հասկացա, որ հասել ենք նպատակին:
Վստահ եմ, որ մենք 100 տոկոսով պատրաստ կլինենք հաջորդ հանդիպմանը»,-ասել է նա: