Հյուսիսային Կորեան պատրաստ է մոբիլիզացնել միջուկային ուժերը

Ամենադիտվածներ

Հյուսիսային Կորեան պատրաստ է մոբիլիզացնել միջուկային զսպման իր միջոցները, հայտարարել է առաջնորդ Կիմ Չեն Ընը:

Ելույթ ունենալով Կորեական պատերազմի տարելիցին նվիրված միջոցառմանը, երկրի առաջնորդը հավելել է, որ երկիրը լիովին պատրաստ է ԱՄՆ-ի հետ ցանկացած ռազմական առճակատման։ Այս մասին հաղորդում է ՑՏԱԿ պետական լրատվական գործակալությունը:

Այդ մեկնաբանությունները հնչել են այն մտավախությունների ֆոնին, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է յոթերորդ միջուկային փորձարկումանը ։

Անցյալ ամիս ԱՄՆ-ը նախազգուշացրել էր, որ Փհենյանը կարող է ցանկացած ժամանակ նման փորձարկում իրականացնել ։

Հյուսիսային Կորեայի վերջին միջուկային փորձարկումն անցկացվել է 2017 թվականին։

Հյուսիսային Կորեայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սուն Կիմը ասում է, որ Հյուսիսային Կորեան այս տարի աննախադեպ թվով հրթիռներ է փորձարկել՝ 31՝ համեմատած 25-ի՝ իր վերջին ռեկորդային տարվա՝ 2019-ի ընթացքում:

Ամենաթարմ