Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի MLS-ում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
35-ամյա հարձակվողը երկու առաջարկ ունի Հյուսիսային Ամերիկայի ակումբներից, սակայն այս բոլոր հարցերը Սուարեսը կորոշի Կատարում ընթացող ԱԱ-2022-ի ավարտից հետո։
Հարձակվողի պայմանագիրը Նասիոնալի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ավարտը։
Սուարեսն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ բոլոր մրցաշարերում։