Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախի Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքի տարածքում կառուցվող նոր թաղամասում թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի թվով 4 բնակելի տներն արդեն պատրաստ են շահագործման։ Բոլոր առանձնատները 4 սենյականոց են։
Ըստ աղբյուրի՝ առանձնատները կտրամադրվեն պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների։
Կառուցապատումն իրականացվել է ԱՀ պետական բյուջեի միջոցներով։
Նշվում է, որ շինարարական աշխատանքները կատարել է «Վեստ» ՍՊ ընկերությունը։