Հիվանդանոցի պատուհանից ընկել և մահացել է Ռավիլ Մագանովը

Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից ընկել և մահացել է «Լուկօյլ»-ի տնօրենների խորհրդի ղեկավար Ռավիլ Մագանովը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։

«Այսօր առավոտյան Մագանովն ընկել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից։ Ստացած վնասվածքներից նա մահացել է»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել է աղբյուրը։

«Լուկօյլ»-ին նա միացել էր 1993-ին՝ որպես նավթի արտադրության գծով փոխնախագահ: Մեկ տարի անց նա հետախուզման և արդյունահանման գծով առաջին փոխնախագահ էր նշանակվել։ 2020 թ. հունիսին նա ընկերության տնօրենների խորհրդի նախագահ էր դարձել։

Ամենաթարմ