fbpx
Առողջապահություն

Ներկրվել է ԱստրաԶենեկա պատվաստանյութի հերթական խմբաքանակը

Սեպտեմբերի 6-ին առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ներկրվել է «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը։

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Բելգիայի Թագավորության կողմից Հայաստանի առողջապահության նախարարությանը, որպես նվիրատվություն, տրամադրվել է «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 187 200 դեղաչափ։

Ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում` հանրապետության ողջ տարածքում:

Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «ԱստրաԶենեկա» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ