fbpx
Առողջապահություն

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների թիվը մոտենում է 20 հազարին

Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մինչ այս COVID-19-ի դեմ Հայաստանում կատարվել է 19249 պատվաստում։

Հիշեցնենք, որ այս պահին ՀՀ-ում հնարավոր է պատվաստվել երեք տեսակի պատվաստանյութով՝ անգլոշվեդական AstraZeneca-ով, չինական CoronaVac-ով և ռուսական Sputnik-V-ով։

Պատվաստումներն ամբողջովին անվճար են։ Պատվաստումը հնարավոր է անցնել ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ կցագրումից, ուղղակի պետք է զանգահարել նախապես։ Հնարավոր է պատվաստվել նաև շարժական պատվաստումային բուժկետերում, որոնք գործում են՝ Երևանում` Հյուսիսային պողոտայի, «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի, «Երևանի 2800-ամյակի այգու» (Կենտրոնական բանկի դիմաց) և «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածքներ, ինչպես նաև «Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» առևտրի կենտրոններում, Գյումրու Վարդանանց հրապարակում, Վանաձորի Հայքի հրապարակում, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ:

Պատվաստումներն իրականացվում են շաբաթվա բոլոր օրերին, իսկ շաբաթ և կիրակի սահմանված է հերթապահություն՝ 10:00-ից 16:00-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ