ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ավարտվել է ամերիկացիներին համոզելու ժամանակը ու այժմ պետք է իշխանությունն օգտագործելով ստիպեն քաղաքացիներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ։
Այս մասին հայտնում է BBC-ն։
Բայդենն ասել է, որ այսուհետ բոլոր պետական աշխատողները, ինչպես նաև պետությունից ֆինասավորվող առողջապահական հաստատությունների աշխատակիցները պետք է պարտադիր պատվաստում անցնեն։
Ինչպես նաև խոշոր տուգանքներ են սպառնում 100-ից ավել աշխատակից ունեցող այն ընկերություններին, որոնց աշխատակիցները պատվաստված չեն ու չունեն շաբաթական թեստավորման բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ։
ԱՄՆ նախագահը նշել է, որ նոր հրամանագիրը կտարածվի շուրջ 100 միլիոն մարդու վրա։