fbpx
Առողջապահություն

Սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 6 ամսականից 5 տարեկան երեխաների 2.3%-ը

Հանրապետությունում 2019 թվականի հունվարի 10-ի դրությամբ սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 6 ամսականից 5 տարեկան երեխաների 2.3%-ը, հղիների՝ 1.6%-ը, 65 տարեկանից բարձր տարիքի անձանց՝ 1.1%-ը, քրոնիկ հիվանդների՝ 6.9%-ը, փակ կազմակերպություններում գտնվող անձանց և սպասարկող անձնակազմի՝ 60.6%-ը:

ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հավաստմամբ՝  բոլոր պոլիկլինիկաները և ամբուլատորիաները ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով: «Սուր շնչառական՝ հատկապես սեզոնային գրիպի վիրուսների համար թիրախ են հղիները, 6 ամսականից 5 տարեկան երեխաները, առողջական խնդիրներ ունեցող, 65 տարեկանից բարձր, փակ կազմակերպությունների (ծերանոցներ, մանկատներ, բանակ, բուժաշխատողներ և այլն ) անձինք: Հորդորում եմ այս խմբի ներկայացուցիչներին՝ դիմեք ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ՝ պատվաստումների համար: Անցանկալի բարդություններ կարող են առաջանալ հենց այս խմբերում»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ