Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը խոսեց կորոնավիրուսային իրավիճակից ու պատվաստումային գործընթացից։
Նա ասաց, որ հնդկական Դելտա շտամի պարագայում ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պատվաստումային ցուցանիշը բարձրացնել 75 տոկոս ու ավելի, քանի որ սրա տարածվածությունը բավական բարձր է։
Ավանեսյանը նշեց, որ Առողջապահության նախարարությունն այժմ կորոնավիրուսի դեմ պատվաստվելը խթանելու ու վարակի տարածումը կանխելու ուղղությամբ որոշակի սահմանափակումների փաթեթներ է պատրաստում։
Նրա խոսքով՝ այսպես են վարվում բոլոր երկրներում։

