Վերջին քսան տարվա ընթացքում Պաղեստինի տնտեսությունը տարեկան 2,5 մլրդ դոլարի վնաս է կրում, իսկ պատճառը Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների շրջափակումն են։ Այս մասին նշվում է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման զեկույցում:
Ըստ փաստաթղթի հեղինակների՝ 2000-2017թթ. Պաղեստինի կառավարությունը կրել է 47,7 մլրդ դոլարի վնաս:
Մասնագետները նշել են, որ այս գումարը բավարար կլիներ կառավարության բյուջեի պակասորդը երկու անգամ լրացնելու համար:
Մինչդեռ եթե 47,7 մլրդ դոլարը ներդրվեր երկրի տնտեսությունում, ապա 18 տարվա ընթացքում Պաղեստինում կստեղծվեր հավելյալ 2 մլն աշխատատեղ: