Զինված Ուժեր

Փախուստի դիմած զինծառայողը հայտնաբերվել և բերման է ենթարկվել

zinvor

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ ծառայության վայրից փախուստի դիմած շարքային զինծառայողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։

«ՀՀ ՊՆ ՌՈ վարած լայնածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և բերման է ենթարկվել Շարքային Շ.Ս.Ա. ում մասին երեկ նշել էի»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

https://www.facebook.com/arcrun/posts/2682336905135234

Ավելի վաղ Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ շարքային Շ.Ս.Ա. մինչև բանակ զորակոչվելը երկու անգամ դատապարտված է եղել:

«Ծառայության ընթացքում հարուցվել է քր. գործ մինչև զորակոչվելը կատարված մի գործով, որի նախաքննության ընթացքում նրան ձերբակալել են և մեկ տարի նրա նկատմամբ գործել է խափանման միջոց:

Մեկ տարի հետո խափանման միջոցը օրենքի պահանջով փոխելուց հետո, երբ նրան տեղափոխել են ՀՀ ՊՆ ՌՈ ենթակայության տակ գործող զորամաս, նա օգտվել է իրավիճակից և դիմել փախուստի»,- գրել էր նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ