fbpx
Աշխարհ

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը ոգեկոչել է Սումգայիթում սպանված հարյուրավոր հայերի հիշատակը

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ, պատգամավոր Կարո Փայլանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ ուղղված սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին։

Նա նաև հիշատակել է Խոջալուի (Իվանյան) դեպքերի ժամանակ սպանվածներին։

«Հարգանքով հիշում եմ 1988թ․ փետրվարի 27-ին Բաքվում, Սումգայիթում սպանված հարյուրավոր հայերին»,- գրել է նա՝ շեշտելով, որ Ադրբեջանը և Հայաստանը պիտի առերեսվեն այդ իրողությունների հետ և ապահովեն արդարությունը։

«Առերեսումը բացելու է երկու ժողովուրդների խաղաղության դուռը»,- շեշտել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ