«Յուվենտուսը» և Coca-Cola ընկերությունը պայմանագիր են կնքել։ Այս մասին հաղորդում է թիմի պաշտոնական կայքը։
Ինչպես փոխանցում է աղբյուրը, խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերության հետ թուրինցիների համաձայնագիրը մինչև 2021 թվականն է նախատեսված:
Խմիչքները հասանելի կլինեն Միլանի «Յուվենտուսի» ֆիրմային խանութում և «Ալյանց Սթեդիումում»:
Հավելենք նաև, որ «Յուվենտուսը» 23 միավորով գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:

