Քրիստիան Էրիկսենը մեկնաբանել է «Այաքսի» հետ անցկացրած պատասխան խաղը.
«Տարօրինակ խաղ էր: Մենք զիջում էինք, բայց հաջողությունը մեր կողմն էր: Ցավում եմ «Այաքսի» համար, նրանք շատ լավ խաղ անցկացրին, բայց մենք այսօր ավելի շատ պահեր ստեղծեցինք:
Պայքարում էինք երազանքի համար:
Զգում էինք, որ չէինք կարող նայել մեզ հայելու մեջ, եթե պարտվեինք: Ստիպված եղանք պայքարել, բայց կարողացանք ճնշում գործադրել մրցակցի վրա: Մոուրան հիանալի խաղ անցկացրեց: Այսօր «Տոտենհեմը» ներդրեց ողջ ուժերն ու մեծ նվիրում ցուցաբերեց: Մոուրան այն մարդն է, որի շնորհիվ մենք հաղթանակի հասանք, նա արժանի է ամենալավ խոսքերին: Հուսով եմ՝ Անգլիայում կկանգեցնեն նրա արձանը:
Խոսքեր չունեմ, էմոցիաներս խեղդում են: Այո, ցավում եմ «Այաքսի» համար, բայց եզրափակիչ դուրս եկավ այն թիմը, որն ավելի արժանի էր»,- Էրիկսենի խոսքերն է փոխանցում BBC-ն: