Աշխարհ

Պայթել է Բեռլինի հսկայական ակվարիումը՝ 1 մլն լիտր ջրով. կան վիրավորներ

Բեռլինի Raddison Blu հյուրանոցի նախասրահում գտնվող հսկայական ակվարիումը, որի մեջ կային 1500 արևադարձային ձկներ, պայթել է՝ հեղեղելով հյուրանոցը և մոտակա փողոցները: Այս մասին տեղեկանում ենք  BBC-ից:

AquaDom-ն ուներ 14 մետր երկարություն և համարվում էր աշխարհում ամենամեծ գլանաձև ակվարիումը: Ըստ ոստիկանության՝ ակվարիումի պայթյունը անհավատալի վնասներ է հասցրել, 2 մարդ վիրավորվել է ապակու բեկորներից: Ապակու կտորները տարածվել են նաև փողոցում:

Ակվարիումի մեջ տեղադրված էր վերելակ հյուրանոցի այցելուների համար, որի մեջից հնարավոր էր տեսնել ավելի քան 100 ձկնատեսակները:

Դեպքի վայր է ժամանել ավելի քան 100 հրշեջ: Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն:

AquaDom-ը բացվել էր 2003 թվականի դեկտեմբերին և հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ գլանաձև ակվարիում:

Նշվում է, որ այն կառուցելու համար ծախսվել է գրեթե 13 միլիոն եվրո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ