Հավանայի Saratoga հյուրանոցում պայթյունը 22 մարդու մարդու կյանք է խլել։ Զոհերից մեկը երեխա է։ 64 մարդ հոսպիտալացվել է, որից 14-ը՝ երեխա։ Այս մասին հայտնել է Կուբայի նախագահի վարչակազմը։
Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան։ Պայթյունի ալիքից ավերվել է շենքի ճակատային մասը մինչև 5-րդ հարկ, վնասվել են նաև հարևան շինությունները։ Իշխանությունները տեղի ունեցածն անվանել են դժբախտ պատահար․ գազային սարքավորումներն ու հյուրանոցը շահագործողներն ունեցել են անհրաժեշտ թույլտություններ և լիցենզիաներ։
Հյուրանոցը, որը գտնվում է Հավանայում՝ Կապիտոլիումի դիմաց, բնակեցված չի եղել և պատրաստվել է մայիսի 10-ին բացման։ Տուրիզմի նախարարության տվյալներով՝ տուժածների թվում օտարերկրացիներ չկան։