Հուլիսի 11-ին ժամը 17:29-ին «911» ծառայությունում ստացված ահազանգի, պայթյունը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի 6/1 հասցեում գտնվող քարի արտադրամասի կաթսայատանը: Պայթյունի հետևանքով մահացել է քաղաքացի Վ.Շ.-ն (32 տարեկան):
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: