Պայթյուն Թուրքիայի զինապահեստներից մեկում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սիրիային սահմանակից Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանի զինապահեստներից մեկում իրար հաջորդող մի քանի պայթյուններ են որոտացել։ Պատճառը և հանգամանքները դեռևս պարզված չեն։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Դեպքի վայրում աշխատում են մեծ թվով շտապօգնության և ոստիկանական մեքենաներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հարակից բնակելի տներից մարդիկ տարհանվել են:

Այս պահին Ռեյհանլը տանող մայրուղին փակված է։

Թուրքական աղբյուրը տեղեկություններ չի հաղորդում, թե կոնկրետ ինչ զինատեսակներ են պայթյունից վնասվել։

Կատարվում է հետաքննություն։

Ամենաթարմ