Իտալիայի Տոսկանա քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարաններից մեկում երեք պայթյուն է գրանցվել։
Այս մասին տեղեկանում ենք ANSA գործակալությունից։
Նշվում է, որ պայթյունները գրանցվել է Eni ընկերության գործարանում։
Պայթյուններից հետո բռնկվել է նաև հրդեհ, իսկ դրանից առաջացած ծխե սյունը տեսանելի է եղել նաև հարևան քաղաքից։
Զոհերի, վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Չի նշվում նաև, թե ինչն է պատճառ հանդիսացել պայթյունների համար։