Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի զինամթերքի պահեստում պայթյունները դադարել են: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հայտնել են երկրամասի տեղական իշխանությունները:
Երեկ մի շարք պայթյուններ են տեղի ունեցել ռազմաբազայի զենքի պահեստում, ինչի հետևանքով 12 մարդ հոսպիտալացվել է: Իրականացվել է 20 կիլոմետր շրջագծով շուրջ 11 հազար բնակիչների տարհանում:
Լուսանկարներում երևում է, թե ինչպես են պայթյունից հետո ահռելի կրակը և սև ծուխը երկինք բարձրանում։