fbpx
Զինված Ուժեր

Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման գործընթացները. ՊԲ

Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները: Հասկանալի պատճառներով, նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների:

Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար և վստահեցնում, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում: Խնդրում ենք տեղում առաջացող հարցերի և խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին և զերծ մնալ համացանցում այս կամ այն խնդրին լուծում գտնելու քայլերից»,- նշվում է հաղորդագրությունում:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/227827068858081

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ