Ադրբեջանի նախագահ Ալիևը ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը Խաղաղության խորհրդին մասնակցելու համար: Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է դառնալ Խաղաղության խորհրդի հիմնադիր պետություն:
Հիշեցնենք, որ Խաղաղության խորհրդին մասնակցելու հրավեր ստացել են շուրջ 60 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։

