Պետական եկամուտների կոմիտեում աշխատակիցների օպտիմիզացիա է կատարվել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«Յուրաքանչյուր աշխատակցի վերաբերյալ կատարվել է առանձին, կոլեգիալ որոշում։ Ավելի քան երկու ամսվա ընթացքում գնահատվել են ՊԵԿ 580 աշխատակիցների կարողությունները», – ասաց Անանյանը։
Նա նշեց, որ 128 աշխատակից ազատվել է աշխատանքից։
«Ցավոք, շատ դեպքերում ընտրությունը կատարել ենք լավի լավագույնի միջև», – ասաց Անանյանը։