ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը: Հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նշվում է, որ www.petekamutner.am կայքում ստեղծվել է «COVID-19» բաժին։
Այստեղ հրապարակվել է ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը՝ պարետի 22.03.2020թ.-ի թիվ 13 որոշման համաձայն:
Ցանկը հասանելի է www.petekamutner.am կայքի հարկային ծառայության կայքէջում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «COVID-19» ենթաբաժնում: